Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 2 մլրդ 434 մլն դրամ (մոտ 6,6 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։

Կառավարությունը համաֆինանսավորում է 22 համայնքում իրականացվող 34 սուբվենցիոն ծրագիր։

Միջոցները կուղղվեն մարզպետների աշխատակազմերին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։