Նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի սկզբնամասում Լոռու մարզի բնակիչ 70-ամյա Սանդրո Մ․-ն իր վարած բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Էմմա Պ․-ին, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փողոցը եղել է չլուսավորված։