Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների խմբակցության ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադը կոչ է արել անհապաղ միջազգային ռազմական ներխուժում կազմակերպել Սիրիա: Նա կարծում է, որ Սիրիայի վրա ազդելու  դիվանագիտական մեթոդները գործնականում սպառված են: Նրա գլխավորած խմբակցությունը Եվրոպայում քանակական առումով երրորդն է:

«Այս խելագարությունը դադարեցնելու միայն մեկ ճանապարհ կա.  մենք հենց հիմա Սիրիայում միջազգային միջամտության կարիք ունենք», - ասվում է Վերհոֆստադի հայտարարությունում, գրում է  «Վեդոմոստին»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան, հայտարարել էին սիրիացի դիվանագետների արտաքսման մասին` ի պատասխան սիրիական Հուլա ավանի բնակիչների սպանդի: