Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրամիությանը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), քանի որ այդ կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Իհարկե, դա անհամատեղելի է։ Եվրամիությանը մասնակցությունը, անդամակցելու ձգտումը և անդամակցության գործընթացի մեկնարկը, այսպես ասած, ողջ իրավական-նորմատիվ բազայի եվրոպական միասնականացումը անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Եվ այդ մասին բոլոր առաջնորդները բաց ու ազնիվ ասում են, որ այդ դեպքում պետք է ընտրություն կատարել։ Կցանկանայինք նաև, որ դա, իհարկե, հայ ժողովրդի ընտրությունը լիներ»,– ասել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով Վիետնամ կատարած այցի արդյունքները։