Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ Հայաստանի ցանկացած որոշում որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ որոշում կկայացնեն, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է», - ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով Վիետնամ կատարած այցի արդյունքները։





























