2024 թվականից էլեկտրոնային աճուրդի միջոցով հատուկ պահանջարկ ունեցող պետական համարանիշների («ոսկե համարանիշներ»՝ խմբ.) վաճառքից ստացված եկամուտները կազմել են 6,5 մլրդ դրամ (մոտավորապես 17,8 մլն դոլար՝ խմբ.)։
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 12-ի իր նիստում որոշել է այդ միջոցներն ուղղել Ներքին գործերի նախարարության կարիքներին։





























