Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի ու ավելի հազվադեպ են մասնակցում հանձնաժողովների նիստերին, ընդ որում՝ նրանց շրջանում նկատվում է նաև կարգապահության անկում։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի հանձնաժողովների նախագահների համաժողովի ղեկավար Բերնդ Լանգեի նամակը։
«Ցածր հաճախելիությունը սպառնում է նվազեցնել քննարկումների նշանակությունն ու որակը և կարող է բացասաբար անդրադառնալ հանձնաժողովների նիստերին հրավիրված մասնակիցների հետ ընդհանուր փոխգործակցության վրա»,- ասված է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակում։ Եվրապատգամավորների նման պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ փորձագետներն ու Եվրահանձնաժողովի պաշտոնյաները պարզապես կդադարեն ելույթ ունենալ օրենսդիրների առջև։
Լանգեի խոսքով՝ նիստերին հաճախելիությունը աստիճանաբար նվազել է դեռևս COVID-19 համավարակի ժամանակներից։ Նա նաև նշել է, որ որոշ պատգամավորների վարքագիծը վատթարացել է և երբեմն «կարող էր հասնել գործողությունների, որոնք անհարիր են» օրենսդիր մարմնի արժանապատվությանը։





























