Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան է շնորհվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջնորդությամբ՝ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա գովարժան վաստակի և հավատավոր ժողովրդին մատուցած բացառիկ ծառայության։
Առաջիկա օրերին ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում շքանշանները կհանձնվեն մեծարյալ Սրբազաններին





























