Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «Արհեստական բանականության զարգացման հեռանկարները․ փորձի փոխանակում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար» խորագրով փորձագիտական մակարդակի քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են նախարարությունից։
Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի, Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ՝ «Connectivity Platform Meeting on Digital» հանդիպման շրջանակում։
Քննարկման մեկնարկին Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցը»՝ «Արհեստական բանականության խոստումը» (World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence), ներկայացրել է զեկույցի տնօրեն Գաուրավ Նայյարը (Gaurav Nayyar)։ Զեկույցում դիտարկվում են արհեստական բանականության՝





























