Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Գևորգ Մանուկյան), այսօր՝ շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական հերթական նիստը։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 8-ին դատարանը Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղավոր է ճանաչել։ Հանրային մեղադրողը (դատախազը) միջնորդել է Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառել 3.5 տարի, իսկ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ՝ 7.5 տարի ժամկետով ազատազրկում։
Պաշտպանական կողմը հանդես է եկել առարկություններով և միջնորդություններով, այդ թվում՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ։











