Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եռահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։ Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել էր երկու զոհի մասին։

AP-ի տեղեկություններով՝ հրշեջները փլատակների տակից դուրս են բերել ևս երեք մարդու դի։ Առնվազն 17 մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է, նրանցից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Հրշեջ ծառայությունն ահազանգը ստացել է տեղական ժամանակով ժամը 16:01-ին։