Այսօր՝ նոյեմբերի 12–ի ցերեկը խոշոր, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում՝ Հյուսիս–Հարավ ավտոճանապարհին։

NEWS.am—ի թղթակիցը հայտնում է, որ 4 մեքենա է բախվել իրար, բարեբախտաբար զոհեր չկան, սակայն կա առնվազն մեկ վիրավոր։

Վթարի հետեւանքով մեծ խցանում է առաջացել ՀԱԹ–ից դեպի Աջափնյակ տանող հատվածում։