Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 12–ի դատական նիստում Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներիսիյանին դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան, մինչ նրա նորածին դստեր 6 տարեկան դառնալը:
Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։





























