Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Սիրիայում հայազգի երիտասարդի մահվան փաստը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնեց, որ համաձայն Դամասկոսում Հայաստանի դեսպանության տվյալների, 20-ամյա Լեւոն Կույումջյանը ծնունդով Դամասկոսից էր:
Կույումջյանը սպանվել է թուրք-սիրիական սահմանի մոտ` Բաբ-ալ-Հավայում, ապստամբ ուժերի հարձակման արդյունքում: Նա Սիրիայի կառավարական բանակի զինվոր էր:
Լեւոն Կույումջյանը տարվա սկզբից երրորդ հայ զոհն է Սիրիայում:




























