ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկին պետք է նշանակել Nvidia-ի ղեկավար՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։
«Այժմ, երբ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, հրաժարական է տվել, կա միայն մեկ մարդ, որն ունակ է զբաղեցնել նրա տեղը՝ Թիմ Քուկը՝ Apple-ից։ Մի լեգենդին փոխարինում է մյուսը»,- գրել է Թրամփը։
Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին լքել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնը։
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քոլեթ Քրեսը, որը կշարունակի զբաղեցնել Nvidia-ի գործադիր փոխնախագահի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական ղեկավարի որոնումները և կդիտարկի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։
Հուանգը նոյեմբերի 7-ին Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածել է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքն Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են չինական հետախուզության հետ կապ ունեցող անձ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնել։





























