ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Salem News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է վարչակազմի հաջող աշխատանքն իր պաշտոնավարման մնացած երկու տարիների ընթացքում և մտադիր է ակտիվորեն օգտվել վետոյի իրավունքից, եթե Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները։

«Կարծում եմ՝ առաջիկա երկու տարիներին մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Մենք շատ հզոր գործիք ունենք՝ վետոյի իրավունքը, և ես մտադիր եմ շատ հաճախ օգտվել դրանից»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ արգելափակելու է դեմոկրատների օրինագծերը, եթե նրանք փորձեն առաջ մղել իր քաղաքական կուրսին հակասող նախաձեռնություններ։

Ավելի վաղ նա վետոյի իրավունքն անվանել էր օրենսդրական օրակարգի վրա ազդելու իր գլխավոր գործիքը և վստահություն հայտնել, որ օրինագծերը մի քանի ամիս շարունակ արգելափակելուց հետո դեմոկրատները ստիպված կլինեն համաձայնության գալ Սպիտակ տան հետ։