ԱՄՆ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները Իռլանդիայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլում ներկայացված կլինեն նաև եվրոպական երկրները։ Մինչ այժմ բանակցություններն անցկացվել են միայն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Եվրոպական երկրների մասնակցությանը բացահայտ դեմ էր արտահայտվում Մոսկվան։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հրապարակային հատվածում Քուշները նույնպես ընդգծել էր եվրոպացիների ներգրավման կարևորությունը։
«Մենք չենք կարող վերջնականացնել այս գործարքը, եթե եվրոպացիները բանակցությունների սեղանի շուրջ չլինեն», — ուշ երեկոյան կրկնել է Քուշները՝ կանգնած Զելենսկու կողքին, փոխանցում է AFP-ն։





























