Այսօր՝ նոյեմբերի 13–ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել. թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Երևանի ավտոբուս» ընկերությունից։
«Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,–ասված է հաղորդագրության մեջ։





























