Ուրբաթ առավոտյան նավթի գները չափավոր նվազում են նախորդ աճուրդների արդյունքներով գրանցված զգալի աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 95,52 դոլարով, ինչը 0,3 դոլարով (0,31 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման գնից։ Հինգշաբթի դրանք թանկացել էին 3,06 դոլարով (3,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,82 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,51 դոլարով (0,57 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 88,23 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով՝ դրանց արժեքն աճել էր 2,21 դոլարով (2,6 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 88,74 դոլարի։





























