Երևանում, այսօր՝ նոյեմբերի 13–ին, թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել:
«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,–հայտնել են ՆԳՆ–ից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հարձակում է եղել թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել, որից հետո քաշքշոց է սկսվել:





























