Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում։





























