Ներկայումս ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով, որոշվում է նաեւ այցի օրը, առաջարկ կա դա կազմակերպել սեպտեմբերի 7-ին, երբ Հայաստանում ընթանան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները: Դա նաեւ խորհրդանշական օր է` Բորոդինոյի ճակատամարտի օրը, հիշեցրել է Զատուլինը:

Դիվանագիտական խողովակներով պատրաստություններն սկսվել են, սպասենք Պուտինի այցին Հայաստան, որի նկատմամբ նախագահը ջերմ զգացմունքներ ունի, ասել է քաղաքագետը: