Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մերձակայքում կառուցվող շենքի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի Citizen TV հեռուստաալիքին։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Մլոլոնգո շրջանում՝ արագընթաց երկաթուղու Նայրոբի–Մոմբասա երթուղու վերջնակայարանի մոտ։
Փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդ, տուժածների թիվը չի հստակեցվում։





























