Ադրբեջանում մեկնարկել են Eternity-2026 համակարգչային-հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Բաքվում տեղի է ունեցել զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։

Զորավարժություններին մասնակցում են երեք երկրների ավելի քան 200 զինծառայողներ։

Զորավարժությունների նպատակն է կատարելագործել տարածաշրջանային տնտեսական նախագծերի և ռազմավարական օբյեկտների պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունների համակարգումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների օպերատիվ և վերլուծական հմտությունները բնական պաշարների փոխադրման անվտանգության ապահովման ոլորտում։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը։