ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 360.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 398.4 դրամ (նվազել է 1.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–360 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 391-398.5 դրամով, վաճառվում է 401–405.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.15 դրամով, վաճառվում է 4.25–4.50 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:

Եվրոն գնվում է 398 դրամով, վաճառվում է 402.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.14 դրամով, վաճառվում է 4.21 դրամով: