Բեռլինում անհայտ անձինք հրկիզել են Nius պորտալի գլխավոր խմբագիր և Bild թերթի նախկին գլխավոր խմբագիր Յուլիան Ռայխելտին պատկանող BMW ավտոմեքենան։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում։ Ականատեսը հրշեջներին կանչել է տեղի ժամանակով ժամը 02:00-ից քիչ անց, սակայն մեքենան փրկել չի հաջողվել. այն գրեթե ամբողջությամբ այրվել է։ Փողոցում, որտեղ հրդեհ էր բռնկվել, երթևեկությունը փակ է մնացել մինչև գիշերվա ժամը երեքը։
Տուժողը ենթադրել է, որ հրկիզումը պատահական չի եղել։ Նրա խոսքով՝ չարագործներն օգտագործել են այրվող խառնուրդ, որը նման հարձակումների ժամանակ սովորաբար տեղադրում են մեքենայի անիվներից մեկի մոտ, որտեղից կրակն արագ տարածվում է ամբողջ թափքով։
Իրավապահ մարմիններում հաստատել են, որ դիտարկում են դիտավորյալ հրկիզման վարկածը, հետաքննությանը միացել է ոստիկանության մասնագիտացված բաժինը։ Այս պահին կասկածյալների ինքնությունը պարզված չէ։





























