Իրավապահ մարմինների աշխատակիցները Նիդեռլանդների հարավային Էյնդհովեն քաղաքում 3D տպիչով զենքի պատրաստման արհեստանոց են հայտնաբերել, ասվում է Նիդեռլանդների ոստիկանության հաղորդագրության մեջ։
«Էյնդհովենի Վան Տինենլաան փողոցի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է արտասովոր արհեստանոց, որը, ենթադրաբար, նախատեսված էր 3D տպիչի միջոցով զենք պատրաստելու համար»,- ասվում է ուրբաթ ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Տարածքում հայտնաբերել են վեց կաստետ, հինգ միավոր հրազեն և երկու 3D տպիչ։
Հայտարարության մեջ նշվում է, որ գտածոն ուշագրավ է նրանով, որ նման արհեստանոցներ համեմատաբար հազվադեպ են հայտնաբերվում։
2026 թվականի հուլիսին Նիդեռլանդներում խստացվել է 3D տպիչով տպված զենքի մասին օրենքը. քրեորեն պատժելի է դարձել ոչ միայն զենքի պատրաստումն ու պահումը, այլև դրա պատրաստմանը նախապատրաստվելը, այդ թվում՝ թվային գծագրերով ֆայլեր ունենալը։





























