Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ողջունում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի դեմոկրատ ներկայացուցիչ Հովարդ Բերմանի ջանքերը` նպատակ ունենալով ճնշում գործադրել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա`Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը դադարեցնելու համար: Կոնգրեսականը վկայակոչել է հարեւան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այդ երկրի շարունակվող ռազմական հռետորաբանությունը:

Ինչպես տեղեկացնում է  կոմիտեն` մայիսի 29-ին Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսականը հղում է կատարել ռազմական սարքավորումենրի վաճառքի մասին հայտարարություներին, ըստ որոնց  դրանք օգտագործվելու են Ադրբեջանի ռազմական ուղղաթիռների կողմից «սահմանների պահպանման եւ ոստիկանական օպերացիաների համար»:

Բացի Հայաստանի նկատմամբ հնարավոր գրոհի հետ կապված անհանգստությանը, Բերմանը մտահոգություն է հայտնել «այն ուղերձի առնչությամբ, որը նման վաճառքի միջոցով ուղարկվում է տարածաշրջանում կողմերին` ԱՄՆ անաչառության, ինչպես նաեւ ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու եւ Մինսկի խմբի համանախագահների` շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու պահանջը ընդունելու հրացում Բաքվին համոզելու առումով»: