ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 13–ին, կարճատև ժամանակով վերադառնում է Հայաստան. Իսկ վաղը՝նոյեմբերի 14–ին, մեկնելու է Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 20-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ օդանավից։
«Ստացվում է, որ կարճատև այցով հիմա վերադառնում եմ Երևան, ինչի՞ կարճատև այցով, որովհետև վաղը թռնելու ենք, մեկնելու ենք Կամբոջա, մասնակցելու Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։ Լավ եղեք»,–ասել է նա։
Գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 15-16–ին, Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում։
Կամբոջան պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։





























