ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը։
«Նախագահ Թրամփը չի կարծում, որ մեզ գործարք է պետք (Թեհրանի հետ), և մենք պարզապես կշարունակենք ուժեղացնել նրանց վրա ճնշումը»,- ասել է Բեսենթը CNBC հեռուստաալիքին։
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին այլևս Իրանի հետ գործարք պետք չէ։





























