Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի նախկին կինը՝ Յուդիտ Վարգան, նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ, գրում է Magyar Nemzet-ը։

«Սպառնալիքները կարող էին ներառել քրեական մեղադրանքներ առաջադրելու հեռանկարը, բանտարկությամբ ահաբեկելը և Յուդիտ Վարգայի կյանքը սոցիալական, կենսական ու քաղաքական առումներով անտանելի դարձնելու հնարավորությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշվում է, Մադյարը մեկուկես տարի շանտաժի է ենթարկել նախկին կնոջը՝ օգտագործելով գաղտնի ձայնագրված խոսակցությունները։ Քննչական դատախազություն հաղորդում է ներկայացրել «Ֆիդես» կուսակցության նախկին անդամ և հասարակական ակտիվիստ կրտսեր Իշտվան Տենյին։ Նա պահանջել է ստուգել այդ տեղեկությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։