Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը, որոնք Աշգաբադում մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին, քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր:
«Մեր օրակարգն ավանդական է, ես պատկերացում ունեմ, թե դուք ինձ ինչ կհարցնեք, բայց այնուամենայնիվ, մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի վերաբերյալ ցանկացած թեմա», - ասել է Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերն է, այդ թվում` տնտեսական ոլորտում:
«Ռուսական ներդրումները կազմում են ավելի քան 60%», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը` նշելով, որ Երեւանը հետաքրքրված է այդ համագործակցության խորացմամբ:



























