Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Սիրիայում գտնվող թուրք բոլոր դիվանագետներին եւ հյուպատոսություններում աշխատողներին 72 ժամվա ընթացքում լքել Սիրիան:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, հայտարարության մեջ նշվել է, թե Հոմսի շրջանում իրականացված զանգվածային սպանություններից հետո անհնար է լռել: «Այդ կոտորածը միաձայն դատապարտելու պատասխանատուն միջազգային հանրություն է»,-ասվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիան դեռեւս այս տարվա մարտի 22-ին Սիրիայից հանել էր դեսպանին եւ դեսպանատան արխիվը: Սիրիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար այդ երկիրը բաց էր պահել միայն Հալեպում գտնվող հյուպատոսությունը:




























