Երեւանում, այսօր` մայիսի 30-ի առավոտյան, Շիրակի 4-րդ նրբանցքում գտնվող սեփական տան զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 48-ամյա Էդուարդ Հարությունյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից:
Ըստ այդմ, հարազատները ահազանգել են 1-03 ծառայություն, բայց նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել: Կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: NEWS.am-ին հաջողվեց պարզել նաեւ, որ նրա հայրը ծանր հիվանդ է, գտնվել է հիվանդանոցում, իսկ ինքը վերջերս էր վերադարձել Ռուսաստանից:




























