Արևելյան Ղազախստանի Արկալիկի լեռներում գիտությանը նախկինում անհայտ գիշերային թիթեռի տեսակ է հայտնաբերվել, հայտնում են ղազախստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հյուսիսղազախստանյան համալսարանին։

Թիթեռին տրվել է Scythobrya kozybayevi գիտական անվանումը՝ ի պատիվ ղազախստանցի հայտնի պատմաբան, ակադեմիկոս և հետազոտող Մանաշ Կոզիբաևի։

Այս տարի լրացել է նրա ծննդյան 95-ամյակը։ Նոր տեսակի նկարագրությունը հրապարակվել է Entomological Studies միջազգային գիտական հանդեսում։