Սիրիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել Նիդերլանդների ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցիչը պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ, այդ թվում` Բելգիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան, հայտարարել էին իրենց տարածքից սիրիացի դիվանագետների արտաքսման մասին` ի պատասխան սիրիական Հուլա ավանում բնակիչների սպանդի: