Միկրոբլոգների Twitter ցանցի վարկանիշում առաջին հորիզոնական է բարձրացել ռուսաստանցիների կողմից սիրված «Պուտին, ով ես դու. Դավայ, հաջողություն» արտահայտությունը:
Ինչպես հաղորդում է Fontanka.ru-ն, այս արտահայտությունը հայտնվել է Ավտոսեփականատերերի ֆեդերացիայի մոսկովյան բաժանմունքի համակարգող Ալեքսեյ Ֆիլինի թեթեւ ձեռքով: «Վաղը մեքենայի վրա ցուցանակ կկախեմ. «Պուտին, ով ես դու. դավայ հաջողություն»: Մարդկանց ժպիտներ կնվիրեմ»,-իր միկրոբլոգում գրել է նա:
Այս արտահայտությունը դուր է եկել «Պատերազմ» արտ-խմբի ակտիվիստներին, ինչպես նաեւ բլոգեր Դանիլա Լինդելին, ովքեր էլ հենց առաջարկել են այն թրենդ դարձնել: Շուտով այդ միտքը զանգվածաբար «գողացել են» Twitter-ի օգտատերերը:
Ամենայն հավանականությամբ, արտահայտությունը կապված է ադրբեջանական Աստարա քաղաքում ծնված տեսահոլովակի հետ, որը հիթ է դարձել: Ձայնագրության մեջ կան երգիծական իմպրովիզներ, որի առանցքային արտահայտությունն է «Ով ես դու, դավայ, հաջողություն»:



























