Սաուդյան Արաբիայի պետական նախարար և Նախարարների խորհրդի անդամ, արքայազն Թուրկի իբն Մուհամեդ իբն Ֆահդ Ալ Սաուդը աշխատանքային այցով ժամանել է Չեչնիա։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

Արքայազնի հետ տարածաշրջան է այցելել Ռուսաստանում Սաուդյան Արաբիայի դեսպան Սամի Մոհամեդ Ա. Ալսադհանը։

Կադիրովի խոսքով՝ այցի ծրագրի առաջին կանգառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան նոր թաղամասն էր։ Բարձրաստիճան հյուրի համար շրջայց է կազմակերպվել, որի ընթացքում նրան պատմել են շինարարության ընթացքի մասին և ներկայացրել ապագա օբյեկտների նախագծերը։

«Տեսածը հաճելի տպավորություններ է թողել հարգարժան հյուրերի վրա», — գրել է Չեչնիայի ղեկավարը։