Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը, կիրակի հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը։
Նույն օրն ավելի վաղ Բահրեյնում հնչել են տագնապի ազդանշաններ, իսկ իշխանությունները բնակիչներին կոչ են արել պատսպարվել անվտանգ վայրերում։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում բնակչությանն ուղղված հաղորդագրություն է հրապարակել՝ կոչ անելով պահպանել հանգստություն, գնալ մոտակա անվտանգ վայր և հետևել պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններին։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն ութ ամիս շարունակվող հակամարտության ֆոնին, որն մեծացրել է ողջ տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ իր օդատիեզերական ուժերի վեց անօդաչու թռչող սարքեր կիրակի վաղ առավոտյան հարձակվել են Բահրեյնի Ալ Ռիֆա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան ՀՕՊ համակարգի ռադիոտեղորոշիչ կայանի վրա։





























