Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում երկու տարեկան երեխան հայտնվել է ուղեբեռի փոխադրման ժապավենի վրա, մինչ նրա ընտանիքը գրանցվում էր դեպի Լառնակա չվերթին, հայտնում է 12-րդ ալիքը։
Ծնողները երեխայի բացակայությունը նկատել են չվերթի գրանցման ժամանակ։ Նրան ապարդյուն փնտրելուց հետո դիմել են ոստիկանություն, որից հետո օդանավակայանում գործարկվել են կորած երեխայի որոնման ընթացակարգերը։
Մի քանի րոպե անց փոքրիկին գտել են ուղեբեռի փոխադրման ճապավենի վրա։ Հեռուստաալիքի տվյալներով, երեխան բարձրացել է չսպասարկվող գրանցման սեղանի մոտ գտնվող ժապավենի վրա և դրանով հասնել ուղեբեռի տեսակավորման հատված, որտեղից այն բաշխվում է ինքնաթիռներ բեռնելու համար։
Օդանավակայանի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ երեխան եղել է առանց ծնողների հսկողության։ Նրան գտել են անվնաս վիճակում. նա ժապավենով անցել էր ընդամենը մի քանի մետր։
Իսրայելի օդանավակայանների վարչությունը ստուգում է միջադեպի հանգամանքները։ Հեռուստաալիքի տվյալներով, հետաքննություն կարող է սկսել նաև ոստիկանությունը։





























