Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային դիտորդների առաքելության ղեկավար գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը հայտնել է  երկրում մարդկանց բռնի զոհվելու նոր փաստերի մասին: 

Ըստ գեներալի, որի խոսքերն է մեջբերում AFP-ը, մայիսի 30-ի գիշերը երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Դեյր Զոր նահանգում հայտնաբերվել էին 13 մարդու մարմիններ:  Բոլոր մարմինները եղել էին կապկպված ձեռքերով, ամենայն հավանականությամբ,  նրանցից ոմանք սպանվել էին մոտ հեռավորությունից գլխին կրակելուց: 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», սիրիական պետական լրատվամիջոցները երկու օր առաջ հայտնել էին, որ Դեյր Զորում անհայտ մարդկանց կողմից առեւանգվել էր սիրիական նավթային «Ալ Ֆուրաթ» ընկերության աշխատակիցների խումբը: Դեռեւս հայտնի չէ` կա արդյոք կապ այդ երկու  իրադարձությունների միջեւ: