Նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, Ռումինիայի Սուլինա նավահանգստի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել նավ, որի վրա եղել է 14 նավաստի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անձնակազմի անդամներից 13-ը Ադրբեջանի, մեկը՝ Թուրքիայի քաղաքացիներ են։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։
Ներկայումս նավաստիները սպասում են տարհանման։





























