Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-20-ը սպասվում է փոփոխական եղանակ։ Առանձին շրջաններում պարբերաբար տեղումներ կլինեն, իսկ լեռնային գոտիներում՝ ձյուն և ձնախառն անձրև։
Նոյեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։ Նոյեմբերի 18-19-ին որոշ շրջաններում քամին կուժգնանա՝ հասնելով 18-20 մ/վ արագության։
Երևանում անձրև է սպասվում նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի գիշերը, ինչպես նաև 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին։ Մնացած օրերին հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի։



























