Չինացի գործարար Էլիս Հուանգը, որի կապերը Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի հետ ԱՄՆ-ում ազգային անվտանգության վերաբերյալ մտահոգություններ էին առաջացրել, 2025 թվականի օգոստոսի 30-ին պաշտոնապես հեռացել է Megaspeed ընկերությունից և այլևս այնտեղ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում գրանցված ընկերությունը, գրում է Reuters-ը։

«Megaspeed-ը չի մեկնաբանում տիկին Հուանգի անձնական և մասնավոր գործերը», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Megaspeed-ում նաև հերքել են ընկերության գործունեության, մատակարարման շղթաների և միջազգային գործառնությունների վերաբերյալ ԶԼՄ-ների վերջին հրապարակումները՝ հայտարարելով, որ դրանցում պարունակվող պնդումները հիմնավորված չեն ապացույցներով։

Ընկերությունն ընդգծել է, որ իրականացրել է «օրինական և իրավաչափ առևտրային գործունեություն»։

Բացի այդ, Megaspeed-ը ներգրավել է արտաքին իրավաբանական խորհրդատուների՝ մանրակրկիտ ներքին քննություն անցկացնելու համար։