Իրանը մտադիր է տիեզերք ուղարկել Kavoshgar-5 հրթիռը, որը ուղեծիր կհասցնի 300 կգ-անոց տիեզերանավը, ներսում` կապիկ:
Մեկնարկը կկայանա 2012թ. հուլիսին, հաղորդել է ԻԻՀ տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:
Ներկա պահին տեխնիկներն ավարտում են հրթիռի պատրաստումը, իսկ պրիմատը հատուկ պատրաստականություն է անցնում, գրում է rbc-ն: Իրանը մտադիր է մարդուն տիեզերք ուղարկելու ծրագիրն ավարտել մինչեւ 2020 թվականը:
Ավելի վաղ 2010թ. Kavoshgar-3 հրթիռով հաջողվել էր տիեզերք դուրս բերել առնետների, կրիայի եւ ճիճուների: Կապիկին ուղարկելուն զուգահեռ Թեհրանում պատրաստվում են ուղեծիր դուրս բերել թվով չորրորդ ազգային «Ֆաջր» արբանյակը: Ավելի վաղ Հ. Ֆազելին հայտարարել էր, որ տիեզերական արբանյակի գործարկումը կկայանա մինչեւ 2013թ. մարտի 20-ը:




























