ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «յուրաքանչյուր լուրջ խնդիր» կապված է «Իրանի շիա հոգևորականության և նրա ծավալապաշտական քաղաքականության հետ»։
Ելույթ ունենալով Իրավաբանների 2026 թվականի ազգային համագումարում՝ Ռուբիոն Իրանն անվանել է «Եմենի հութիներին, Իրաքի շիա զինված կազմավորումներին, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը միավորող ընդհանուր գործոն»։
«Սա արտակարգ պատմական սպառնալիք է, որը չի կարելի անտեսել», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը։





























