Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը վերադարձել է ԱՄՆ կատարած այցից և կմասնակցի Իսրայելի անվտանգության կաբինետի այսօրվա նիստին, հայտնում է The Times of Israel-ը։

Սա կլինի անվտանգության կաբինետի առաջին նիստը՝ անցյալ ամիս Իսրայելում կայացած ընտրություններից հետո։

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Գոֆմանը Վաշինգտոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկերոջը՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին։

Այնուհետև նա մեկնել է Մայամի, որտեղ բանակցություններ է վարել Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Ըստ Maariv թերթի, հանդիպումների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի և Իսրայելի անվտանգության հարցում նրա ազդեցության վրա։

Ինչպես հայտնում է Ynet-ը, սպասվում է, որ անվտանգության կաբինետի նիստից հետո Գոֆմանը առանձին հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։