Իրանի խորհրդարանը վերացրել է հետախուզության նախարարի պաշտոնում նշանակվելու համար մուջթահիդի կարգավիճակ ունենալու պարտադիր պահանջը, հայտնում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։
Ալիքն այս որոշումը գնահատել է չափազանց կարևոր։
Աղբյուրի տվյալներով, նախկինում այս պաշտոնում նշանակվելու պայմաններից մեկն իսլամական իրավունքն ինքնուրույն մեկնաբանելու՝ պաշտոնապես ճանաչված իրավունքի՝ իջթիհադի, կարողությունն էր։
Այսպիսով, Իրանի հետախուզության նախարարության պատմության մեջ առաջին անգամ դրա ղեկավարը կարող է դառնալ հոգևոր դասին չպատկանող անձ։





























