Նավթ տեղափոխող երկու լցանավ ականների վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մի քանի ժամ առաջ երկու նավթատար լցանավ, որոնք փորձել են ապօրինի անցնել հարավային երթուղով, պայթել են ծովային ականների վրա և մի քանի ժամ շարունակ հզոր պայթյուններով լուսավորել Հորմուզի նեղուցի երկինքը», - ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Իրանցի զինվորականների տեղեկություններով՝ լցանավերի պայթյունների հետևանքով առաջացած աղտոտումը տարածվել է Հորմուզի նեղուցի ջրերում։ Անձնակազմերի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։