Նավթը փոքր-ինչ էժանանում է՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների վերականգնման պայմաններում համաշխարհային շուկայում առաջարկի ավելցուկի սպասումների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը կազմում է 95,38 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,46 դոլարով (0,48%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,02 դոլարով (0,02%)՝ հասնելով 95,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,18 դոլարով (0,2%)՝ հասնելով 88,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 0,18 դոլարով (0,2%)՝ հասնելով 88,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Անցած շաբաթվա արդյունքներով երկու պայմանագրերն էլ էժանացել են 2,5%-ով։